Posted by Arman Musikyan on Apr 16, 2009 in
PM
IT բնագավառում որևէ նախագիծ կատարելու համար միշտ պետք հաշվի առնել պատվիրատուի պահանջները և պետք է հնարավորինս այնպես անել, որ պատվիրատուն գոհ մնա, այլապես մի պատվիրատուի դժգոհությունը կարող է մի քանի տասնյակ հաճախոռդներ կրճատել, այնինչ հակարակը ասել չենք կարող։
- Դրա համար խորհուրդ է տրվում միշտ կապի մեջ լինել հաճախորդի հետ և նախքան մի որևիցե գործ սկսելը լավ ճշգրտել նրա պահանջները
- Հնարավորություն ունենալ աշխատանքի ժամանակ որոշակի փոփոխություններ կատարել ըստ հաճախորդի քմահաճույքի։ Շատ վատ հետևանքներ կարող են ծագել,
- եթե դուք չեք տեղավորվում ժամանակի մեջ
- եթե հաշվի չեք նստում պատվիրատուի հետ
- և, դեր ավելին, նրան տալիս եք այնպիսի ապրանք, որը նա ընդհանրապես չէր սպասում Նախագծի ուշացումը ևս կարելի է դասակարգել․
- Որևիցե մեթոդիկայի կամ փորձի բացակայություն,
- Անկանխատեսելի բարդություններ կապված օգտագործվող տեխնիկայի և այլ նմանատիպ բանեռի հետ (օրինակ լույսի անջատում, ցուրտ եղանակին ջերմության բացակայություն),
- Առաջացած տեխնիկական բարդության բուն պատճառը չհասկանալը։
Նախագծի ցանկացած ուշացում բերում է կամ հավելյալ դրամի ծախս կամ էլ նախագծի ուշացում, կախված աշխատանքային պայմանագրից (ժամավարձային, թե գործավարձային)։
Պարզ է, որ սկզբից նախագծի կատարման գնահատումը կլինի չափազանց մոտավոր, քան եթե նախագծի ղեկավարը արդեն այդ բնագավառին ծանոթ լիներ։ Հետզհետե նախագծի ղեկավարները կկարողանան․
- Կախված նախագծի բարդությունից և նրա վրա դրված պահանջներից ճշգրտորեն գնահատել նրան հատկացվող ժամանակը։
- Աստիճանաբար ճշգրտորեն գնահատել տարբեր մանր նախագծերի աշխատանքի ժամանակները։
- Նախագծի զանազան մասերին տալ աշխատատարության տարբեր գործակիցներ
- Գիտենալ իր ենթականերից ամեն մեկի հնարավորությունը և նրանց աշխատանքի ճիշտ բաշխում կատարել։
- Ճշգրտորեն որոշել ռիսկի գորշակիցը։
Նախագծի ծավալի գնահատման համար կա երկու գնահատական․
- միկրոգնահատական, որը կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, երբ նախագծի ամեն մի հերթական քայլ արդեն պարզ է՝ «Բաժանիր և տիրիրե սկզբունքին համաձայն։ Այսպիսի գնգահատման մեթոդիկա է Oracle AIM-ը։
- մակրոգնահատական, որի ժամանակ նախագծի ժամանակի գնահատումը տրվում է ըստ նռանից պահանջվող ֆունկցիոնալության։ Նմանատիպ գնահատման համակարգեր են․
- IFPUG FPA
- COCOMO II
- FPA mkII
Մենք մեր ծրագրի գնահատականը կտանք ըստ COCOMO (Constructive Cost Model) համակարգի։ Այս համակարգում նախագծման ժամանակի գնահատման բավականին լայն ընտրություն կա։ Որքան ճիշտ կարողանաս գնահատական տալ աշխատանքի բարդությանը, այնքան ճիշտ կլինի։ Այն հաշվվում է հետևյալ բանաձով․
Ժամանակ = С2*(Աշխատանք) ^Р2
Որտեղ C2-ը աշխատանքային ժամանակի մասշտաբային գործակից է, P2-ը աշխատանքի բաշխվածության ղեկավարման գործակից է։
Tags: Add new tag
Posted by Arman Musikyan on Mar 19, 2009 in
PM
Վերջերս տեխնիկան շատ արագ է զարգանում: Հիմա դժվար է կյանքը պատկերացնել առանց համակարգչի, հեռուստատեսության, տեսա և ձայնամագնիտաֆոնների, այնինչ ընդամենը մի քանի տասնյակ տարիներ առաջ ո’չ համակարգիչ կար, և ո’չ էլ հեռուստացույց: Ուղղակի մի պահ կյանքն առանց լույսի պատկերացրեք: Իրոք, որ պատկերը ցանկալիներից չէ: Read more…
Posted by Arman Musikyan on Mar 14, 2009 in
Uncategorized

Posted by Arman Musikyan on Mar 12, 2009 in
PM
Ինչպես ստեղծել թիմ հայերից
Մենք կփորձենք ծանոթանալ թիմային աշխատանք հասկացողության հետ, նրա ղեկավարի վրա դրված խնդիրների, թիմի յուրաքանչյուր անդամի վրա դրված խնդիրների հետ։
Լիարժեք աշխատանքային թիմ ձևավորվում է միայն այն դեպքում, եթե նրա մասնակիցներն ունեն միևնույն գլխավոր նպատակը։ Նրանցից յուրաքանչյուրը ջանում է անել իր ձեռքից եկածը թիմի ընդհանուր շահերը պաշտպանելու համար։ Չէ, որ թիմի անդամներից յուրաքանչյուրի պարտությունը թիմին բերում է ընդհանուր պարտության։
Թիմի ղեկավարը շատ կարևոր դեր ունի թիմի համար։ Նա պետք է քաջ գիտենա իր աշխատակիցներից յուրաքանչյուրի հնարավորությունը և ըստ այդ էլ աշխատանքի ճիշտ բաժանում կատարի։ Նա պետք է ճիշտ գնահատական տա աշխատանքի տևողությանը։ Ժամանակին աշխատանքը չավարտելու դեպքում ղեկավարը չպետք է զանազան պատճառներ բերելով արդարանալ կամ էլ անհարգի զայրանալ իր աշխատակիցների վրա։ Իսկ հաջողության դեպքում նա չպետք ինքնագովմամբ զբաղվի։ Նման հատկություններով օժտված ղեկավարը նախընտրելի չի և ոչ մի աշխատակցի համար։
Պարտադիր չէ, որ թիմում ընդգրկվեն միևնույն մասնագիտությամբ և զբաղվածությամբ անձինք։ Սակայն որպես կանոն թիմի յուրաքանչյուր անձ անպայման պետք է օժտված լինի հետևյալ հատկություններով․
T – Տաղանդ (Talent), որի տակ պետք է հասկանալ գիտելիքներով հարուստ և հնարավորություններով օժտված անձինք։ Ընդ որում գիտելիքներով հարուստ լինելը նախապայման չէ, այլ կարելի է դրա փոխարեն նախապատվություն տալ փորձ ունեցող անձանց։
E – Էնտուզիազմ (Enthusiasm), որի տակ պետք է հասկանալ, որ աշխատողը իր առջև դրված խնդիրը լուծելու համար միշտ պետք է էներգիա և ժամանակ գտնի: Նա պետք է ոգևորի իր թիմակիցներից յուրաքանչյուրին այնպես, որ նրանք անձնվեր նվիրվեն աշխատանքին։
A – Պատասխանատվություն (Accountability)․ Յուրաքնչյուր թիմակից պատասխանատվություն է կրում իր թիմի համար։ Այնպես որ, եթե թիմի անդամներից մեկը մորացել է իր վրա դրված խնդիրը, ապա մյուսների պարտավորեն նրան հիշեցնել այդ մասին։
M – Ղեկավարում (Management)․ Յուրաքանչյուր աշխատող պետք է գիտենա իր մասնագիտացումը։ Լավ կազմակերպությունը պետք է իր աշխատակիցների առջև ճիշտ խնդիրներ դնի։ Այսպիսով, ամեն մի թիմի անդամ իր առջև դրված կոնկրետ խնդրին պատասխանատու լինելով, միևնույն ժամանակ պատասխանատու է թիմի ընդհանուր նպատակի համար։
W – Աշխատանքային վիճակ (Work-able)․ Պետք է ի վիճակի լինել ժամանակ հատկացնել գործին, ի նկատի ունենալ բոլոր հնարավոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնք կարող են լինել ինչպես սկզբում, այնպես էլ ընթացքում, և լուծումներ գտնել նրանց համար։
R – Փոխադարձ հարգանք (Respect)․ Թիմակիցների հարգանքը միմյանց նկատմամբ։ Որ թիմակիցները կարողանան ազատ քննարկումներ անել միմյանց հետ, ընդ որում նույնիսկ իրարամերժ կարծիքներ ունենալով, լսելի լինել միմյանց կողմից։
K – Նվիրվածություն (Keenness)․ Ամբողջովին կլանվել գործով և լարված աշխատել մինչև գլխավոր նպատակին հասնելը։
Posted by Arman Musikyan on Mar 6, 2009 in
Uncategorized
Welcome to WordPress. This is your first post. Edit or delete it, then start blogging!